Ճապոնիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս մեկ շտամ. #1tvգիտություն
Ճապոնիայի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի հաղորդմամբ, Բրազիլիայից ժամանած չորս ուղևորի մոտ հաստատվել է կորոնավիրուսի նոր տեսակ:
Կազմակերպության տվյալներով, նոր տարբերակն ունի որոշ նմանություններ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հայտնաբերված շտամների հետ, բայց մինչ այժմ այն ոչ մի տեղ չի նկատվել: Ներկայումս նոր շտամի մասին տեղեկատվությունը սահմանափակ է, մինչ այժմ հայտնի է միայն նրա գենետիկ կազմը, և դժվար է որոշել, թե որքանով է վարակիչ կամ արդյունավետ են թե ոչ դրա դեմ ներկայիս պատվաստանյութերը:
Մեկ այլ հայտարարության մեջ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 2-ին Տոկիոայի Հանեդի օդանավակայան Բրազիլիայից ժամանած չորս ուղևորներ, վարակած ենվարակի նոր շտամով: Նրանցից մեկը ՝ 40-ամյա տղամարդը, ժամանելուն պես ասիմպտոմատիկ էր, բայց հետագայում նրա շնչառական համակարգը վատացավ և նրան անհրաժեշտ էր հոսպիտալացնել:
Ճապոնիայի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը արդեն տեղեկացրել է առողջապահության համաշխարհային կազմակերպությանը նոր շտամի մասին: Ներկայումս անց են կացվում հետազոտություններ՝ պարզելու, թե արդյոք վարակի նոր շտամը հիվանդության ավելի ծանր դեպքեր է առաջացնում:
Նյութը պատրաստվել է bloomberg.com-ի կողմից: