Ճապոնիայում գողացել են 1,8 մլն. դոլար արժեք ունեցող 50 կարատանոց ադամանդե քար

Ճապոնիայում գողացել են 1,8 մլն. դոլար արժեք ունեցող 50 կարատանոց բրիլիանտի քար:

Դեպքը տեղի է ունեցել Յոկոյամա քաղաքում, ցուցահանդեսի ժամանակ:

Միջոցառման կազմակերպիչները ցուցահանդեսի ավարտին նկատել են, որ բաց էր այն դռնակը, որտեղ պահված էր այդ ադամանդը: Տարածքում տեղադրված տեսախցիկներից պարզվել է, որ ադամանդի մոտ կանգնած է եղել մի տարեց մարդ կանանց հետ միասին, սակայն իրավապահները չեն կարող ասել, նա է գողացել քարը թե ոչ: