Ճապոնիայում երկրաշարժից կամ թայֆունից տուժածների միջև Վրաստանի քաղաքացիներ չկան. Վրաստանի դեսպանություն

12:03, 06.09.2018

Ճապոնիայում Վրաստանի դեսպանություն, երկրաշարժից կամ թայֆունից տուժած Վրաստանի քաղաքացիների մասին լրատվություն այս պահի դրությամբ չի մտել:

Ինչպես առաջին ալիքին ասել է Վրաստանի դեսպանության ներկայացուցիչ Դավիթ Գոգինաշվիլին, դեսպանությունը արդեն կապ է հաստատել Հոկայդո կղզու վրա բնակվող վրաց ընտանիքի հետ և պարզել, որ նա չի տուժել:

«Մեր լրատվությամբ Վրաստանի քաղաքացիներ չեն տուժել, այն ընտանիքը, որի մասին մեզ հայտնի է իրեն լավ է զգում, նրանք մնացել են առանց էլեկտրականության: Դեսպանատան թեժ գիծը աշխատում է 24 ժամյա ռեժիմում և մենք պատրաստ ենք ընդունել ցանկացած զանգ»,-ասել է դեսպանատան աշխատակիցը:

Ինչ վերաբերում է Կանսայի գավառին, որը հայտնվել է թայֆունի էպիկենտրոնում, ապա այնտեղ նույնպես տուժած Վրաստանի քաղաքացիներ չկան:

«Կանսայի տարածաշրջանում բնակվում են շատ վրացիներ, և նրանց միջև նույնպես տուժածներ չկան»,-հայտարարել է Դավիթ Գոգինաշվիլին:

Ճապոնիայում, Հոկայդո կղզու վրա տեղի է ունեցել 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Աղետը առաջացրել է ավերվածություններ: Վերջին տվյալներով զոհվել է երկու և տուժել 110 մարդ, 19-ը մարդ համարվում է անհետ կորած: Աղետի հետևանքով բարձրալեռ շրջաններում առաջացել են սողանքներ:

Բացի այդ, երեկ Ճապոնիայի վրայով անցել է վերջին 25 տարիների ընթացքում ամենահզոր «Ջեբի» թայֆունը: Աղետը խլել է 10 մարդու կյանք, տուժել են 300-ը:

 

 

Նմանատիպ