Ճապոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին
Հոկտեմբերի 27-ին Ճապոնիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրությունները վաղաժամկետ անցկացնելու մասին որոշում է կայացրել երկրի վարչապետի նոր թեկնածու Շիգերու Իշիբան, ով անցյալ շաբաթ ընտրվել է իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» նոր առաջնորդ։
Ներկայիս վարչապետ Ֆումիո Կիսիդան դեռ օգոստոսին հայտարարել էր, որ այլևս չի պլանավորում շարունակել պայքարը կուսակցության ղեկավարության համար։
67-ամյա Շիգերու Իշիբան արդեն սկսել է կառավարության նոր կազմի թեկնածուների ընտրությունը։
Շիգերու Իշիբան Ճապոնիայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2007-2008 թվականներին։