Ճապոնիայում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընտրատեղամասերը բացվել են ժամը 7:00-ին և կփակվեն ժամը 20:00-ին։
Հարցման համաձայն՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի պահպանողական կոալիցիան կարող է հաղթել ստորին պալատի 465 տեղերից ավելի քան 300-ը։
Կանխատեսվում է, որ առատ ձյունը կազդի ընտրողների մասնակցության վրա։
Ժամը 11:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 7.17 տոկոս, ինչը 3.26 տոկոսային կետով պակաս է 2024 թվականի ընտրությունների նույն ժամանակահատվածի համեմատ։
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ կհրաժարական տա, եթե իր կուսակցությունը չկարողանա մեծամասնություն ստանալ։
Ձեր տեղեկության համար՝ Սանաե Տակաիչին Ճապոնիայի վարչապետ է ընտրվել 2025 թվականի հոկտեմբերի 21-ին։