Ճապոնիայում արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի օրական ռեկորդային ցուցանիշ
Ճապոնիայում արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի օրական ռեկորդային ցուցանիշ:
Երկրի առողջապահության նախարարի փոխանցմամբ, վերջին 24 ժամում կորոնավիրուս է ախտորոշվել 3 214 մարդու մոտ: Մահացել է 44 վարակակիր:
Կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 796:
Երկրում արձանագրված է կորոնավիրուսի 190 950 դեպք:
Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման ցուցանիշի աճ է դիտվում նոյեմբերի սկզբից: Վերջին մեկ օրում դեպքերից 822-ն արձանագրվել է Տոկիոյում: Տոկիոյի նահանգապետը բնակչությանը զգուշացրել է, որ եթե նշված միտումը շարունակվի, քաղաքում հնարավոր է կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցի հազարը: