Ճապոնիայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգ
Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Համաձայն տարածված տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ երկրի հարավում գտնվող Կյուսյու կղզու Միյաձակի պրեֆեկտուրայի մոտ։
Ուժեղ ցնցումներից հետո քաղաքացիներին զգուշացվել է մոտալուտ ցունամիի մասին։
Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։