Ճապոնիայում 6.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ
Ճապոնիայի հյուսիսարևելյան շրջանում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով առաջացել է ցունամի։
Ճապոնիայի մետեորոլոգիական գործակալության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Աոմորի պրեֆեկտուրայի արևելյան ափին։
Ճապոնիայի իշխանությունների տեղեկությամբ՝ տարերային աղետի արդյունքում ավելի քան 50 մարդ է տուժել։
Մետեորոլոգիական գործակալությունը հայտնում է, որ Աոմորիի պրեֆեկտուրայի Հաչինոհե քաղաքի մոտակայքում գրանցվել են մինչև 20 սանտիմետր բարձրություն ունեցող ալիքներ։
Պաշտոնյաները քաղաքացիներին հորդորում են զգոն լինել և տեղափոխվել ավելի բարձրադիր վայրեր։