Ճապոնիայի կենտրոնական հատվածում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի կենտրոնական հատվածում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Նոտո թերակղզում 10 կիլոմետր խորության վրա։
Ճապոնիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ այս երկրաշարժը կարող է ծովի մակարդակի աննշան փոփոխություններ առաջացնել։ Ավերածությունների և վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հետեւանքով ատոմակայաններում փոփոխություններ չեն նկատվել։