Ճապոնիայի կառավարույունը բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումներ գնելու համար Վրաստանին կհատկացնի 2.8 միլիոն դոլլար
Վրաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև ոչ նախագծային դրամաշնորհի շրջանակներում ձևակերպվել է պայմանագիր, որի համաձայն Ճապոնիայի կառավարությունը Վրաստանի կառավարությանը կհատկացնի 300 000 000 ճապոնական իեն քանակությամբ (2.8 մլն դոլլար) ոչ նախագծային դրամաշնորհային օգնություն:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:
Համապատասխան փաստաթղթերն ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին և Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տադահարու Ուեհարան:
Գերատեսչության փոխանցմամբ, ոչ նախագծային դրամաշնորհը կիրառվելու է Վրաստանի բռնազավթված շրջաններից փախստականների, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության կարիքների համար, մասնավորապես, տարբեր տիպի բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումներ գնելու համար:
«Նշված դրամաշնորհային օգնությունը Ճապոնիայի ոչ նախագծային դրամաշնորհի շրջանակներում 8-րդն է: Ճապոնիայի կառավարության կողմից նշված ծրագրի շրջանակներում Վրաստանին 2006-2015 թվականների հատկացվել է 3.8 միլիարդ ճապոնական իեն, այդ թվում, գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի սեկտորին և տարբեր մունիցիպալիտետներին աջակցելու նպատակով:
Հատկանշական է Ճապոնիայի կառավարության կողմից դրամաշնորհային օգնության շրջանակներում հատկացված 4.2 միլիոն դոլլարը, որը ծախվել է ներքին գործերի նախարարության համար 96 էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենա գնելու համար»,- ասվում է տեղեկության մեջ: