Ճապոնիայի կառավարությունը խստորեն դատապարտում է Օկինավայում ԱՄՆ ծովային հետևակայինի կողմից ճապոնացի կնոջ թալանն ու սպանությունը և ԱՄՆ-ից խստորեն պահանջում է առավելագույնս համագործակցել քննության հետ
@àO¸ïÅu·éscñQTúßãAs`æyÒztgÊ^óâÆµÜ·
Նման սարսափելի միջադեպը չափազանց ցավալի է»,- այսպես է արձագանքել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Օկինավայում ԱՄՆ ծովային հետևակայինի կողմից ճապոնացի կնոջ թալանմանը և սպանությանը: Նրա խոսքով՝ Ճապոնիայի կառավարությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը և ԱՄՆ-ից խստորեն պահանջում է առավելագույնս համագործակցել քննության հետ:
Ոստիկանության տվյալներով՝ 20-ամյա Դևին Ջեյքոբ Բալարդը կասկածվում է շաբաթ օրը Նահա քաղաքի հյուրանոցներից մեկում 39-ամյա ճապոնուհի Աննա Յագիին սպանելու և նրա դրամապանակն ու ուսապարկը տանելու մեջ:
Ոստիկանության հայտարարության համաձայն՝ ձերբակալվածը հերքում է մեղադրանքները: Միջադեպի կապակցությամբ Ճապոնիայում ԱՄՆ դեսպանատունը և Ծովային հետևակի կորպուսը ցավակցություն են հայտնել և հայտարարել, որ պատրաստ են համագործակցել Ճապոնիայի իշխանությունների հետ:
«Ծովային հետևակի կորպուսը շատ լուրջ է վերաբերվում այս մեղադրանքներին և յուրաքանչյուր ծովային հետևակայինից ակնկալում է վարքագծի ամենաբարձր չափանիշների պահպանում»,- նշված է Ծովային հետևակի կորպուսի հայտարարության մեջ:
Ի գիտություն՝ Ճապոնիայի Օկինավա կղզում տեղակայված է 18 000 ամերիկացի ծովային հետևակային: Ճապոնիայում նրանց ներկայությունը բազմիցս դժգոհություն է առաջացրել բնակիչների շրջանում այնպիսի հարցերի պատճառով, ինչպիսիք են աղմուկը, ինքնաթիռների վթարները և անձնակազմի անպատշաճ վարքագիծը: