Ճապոնիայի իշխանությունները օգոստոսի 24-ից կսկսեն «Ֆուկուսիմա» ատոմակայանից ռադիոակտիվ ջուր լցնել օվկիանոս
Ճապոնիայի իշխանությունները օգոստոսի 24-ից կսկսեն «Ֆուկուսիմա» ատոմակայանից ռադիոակտիվ ջուր լցնել օվկիանոս

Ճապոնիայի իշխանությունները օգոստոսի 24-ից կսկսեն բնական աղետից վնասված Ֆուկուսիմայի ատոմակայանից ռադիոակտիվ ջուր լցնել օվկիանոս։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի խոսքով՝ ջրի բացթողումը կսկսվի օգոստոսի 24-ից, եթե լինեն հարմար օդերևութաբանական պայմաններ։ Խոսքը միլիոն տոննա ջրի մասին է, որն օգտագործվել է միջուկային ռեակտորների սառեցման համար։

Ինչպես հայտարարել են Տոկիոյի էներգետիկ TEPCO ընկերությունում, ջուրը կթափվի աստիճանաբար։ Օգոստոսի 24-ից կսկսի լցվել 7800 խմ ջուր։ Ընկերությունը պնդում է, որ մեկ լիտր ջուրը պարունակում է 190 բեկերել լիթիում (ռադիոակտիվության չափման միավոր), ինչը պակաս է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից խմելու ջրի համար թույլատրված սահմանաչափից (10 000 բեկերել մեկ լիտրում)։

Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ ջրի արտահոսքն անվտանգ է: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հուլիսին «կանաչ լույս» է վառել այս ծրագրին։ Ճապոնացի ձկնորսները և Չինաստանի կառավարությունը բողոքում են ռադիոակտիվ ջրի օվկիանոս լցնելու դեմ:

Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառ է դարձել 2011 թվականի ավերիչ ցունամին։