Ճապոնիայի Հանեդա օդանավակայանում առափնյա պահպանության ինքնաթիռը ավիավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ
Ճապոնիայի Հանեդա օդանավակայանում առափնյա պահպանության ինքնաթիռը ավիավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ

Ճապոնիայի Հանեդա օդանավակայանում առափնյա պահպանության ինքնաթիռի և մարդատար ինքնաթիռի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ, որոնք եղել են առափնյա ծառայության ինքնաթիռում։

«BBC»-ն հայտնում է, որ առափնյա պահպանության ինքնաթիռի օդաչուն կարողացել է դուրս թռչել, սակայն ծանր վիրավորվել է։

Ճապոնիայի առափնյա պահպանությունը հայտնել է, որ իրենց ինքնաթիռը, որը բախվել է մարդատար ինքնաթիռին, ուղեւորվում էր Նիիգատա օդանավակայան՝ օգնություն հասցնելու Նոտո թերակղզում երկրաշարժից տուժածներին:

Ինչ վերաբերում է մարդատար ինքնաթիռին, ապա օդանավում գտնվող բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները ողջ են մնացել։

Հանեդա օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի պատճառով չեղարկվել են բոլոր չվերթները։