Ճապոնիայի դեսպանատուն Վրաստանում. Ճապոնիան դեմ է արտահայտվել Վրաստանի միջազգայնորեն ճանաչված պետական սահմանները փոխելու ցանկացած փորձի
Ճապոնիայի դեսպանատուն Վրաստանում. Ճապոնիան դեմ է արտահայտվել Վրաստանի միջազգայնորեն ճանաչված պետական սահմանները փոխելու ցանկացած փորձի

Ճապոնիան դեմ է արտահայտվել Վրաստանի միջազգայնորեն ճանաչված պետական սահմանները փոխելու ցանկացած փորձի, ասվում է Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան հայտարարության մեջ, որը վերաբերում է Քարելի շրջանի Տախտիսձիրի գյուղի մոտակայքում տեղի ունեցող իրադարձություններին:

«Ճապոնիայի հետևողական դիրքորոշումը կայանում է նրանում, որ Վրաստանի գրավյալ տարածքների՝ Աբխազիայի և Ցխինվալի-Հարավային Օսիայի հիմնախնդրի լուծումը ընթանա խաղաղ ճանապարհով, ամբողջությամբ պահպանելով Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները և միջազգային հանրության կողմից ճանաչված պետական սահմանները, ինչը կարևոր է ինչպես Վրաստանում, այնպես էլ ողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար:

Ապրիլի 17-18-ը Քարելիի շրջանի Տախտիսձիրի գյուղի մերձակայքում իրականացված ցանկացած գործողություն որևէ ազդեցություն չի թողնի այս դիրքորոծման վրա վրա: Ճապոնիան դեմ է Վրաստանի միջազգայնորեն ճանաչված պետական սահմանները փոխելու ցանկացած փորձի», – ասվում է հայտարարության մեջ:

Օկուպացիոն ուժերը Տախտիսձիրի գյուղի մոտակայքում իրականացրել են ապօրինի սահմանզատում: