Ճապոնիայի արտաքին գործերի նախարար. Ճապոնիան 65 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Գազային
Ճապոնիան 65 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Գազային,- հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան։
Ինչպես հայտարարել է Յոկո Կամիկավան, Ճապոնիան միշտ աջակցում է «երկու պետությունների» սկզբունքով հակամարտության լուծմանը։
Իսրայել կատարած այցից հետո Ճապոնիայի արտգործնախարարության ղեկավարը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում լրագրողներին ասել է, որ Իսրայելի և Պաղեստինի նախարարներին կոչ է արել բարելավել Գազայի հատվածում հումանիտար պայմանները և հնարավորինս արագ կարգավորել իրավիճակը։
Նշենք, որ բացի այս օգնությունից, Ճապոնիան արդեն 10 միլիոն դոլարի շտապ օգնություն է տրամադրել Գազայի հատվածին։