Ճապոնիայի առողջապահության նախարարություն- Վիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին չկատարելու դեպքում՝ երկրում հնարավոր է 400 հազար մարդ մահանա
Ճապոնիայի կառավարությունը հորդորում է բնակչությանը մնալ տանը, հակառակ դեպքում երկրում «Կովիդ -19» -ից կարող է մահանա 400 հազար մարդ: Այս մասին հայտնում է 《Ռոյթերս》- ը՝ հիմնվելով տեղական ԶԼՄ-ներին:
Վերջին շաբաթների ընթացքում Ճապոնիայում Covid-19-ով վարակվածների թիվը զգալիորեն աճել է, հատկապես մայրաքաղաքում: Կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել Տոկիոյում և վեց այլ շրջաններում:
Այս պահին Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է ութ հազարը, մահացել՝ 146 մարդ: