Ճապոնիան Ռիկոթիի ավտոմայրուղու շինարարությունը ֆինանսավորելու է 343 միլիոն դոլլարով
Ճապոնիան Ռիկոթիի լեռնանցքում, Շորապանի-Արգվեթա հատվածում ավտոմայրուղու շինարարությունը ֆինանսավորելու է 343 միլիոն դոլլարով: Համապատասխան պայմանագիրը կնքվել է Թբիլիսիում, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի այցի ժամանակ:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը հանդիպումներ է անկացնելու Վրաստանի նախագահի, վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ: Տարո Կոնոն հարգելու է Վրաստանի միասնության համար զոհված մարտիկների հիշատակը և ծաղկեպսակ դնելու Հերոսների հուշարձանին:
Վրաստանի արտաքին գերատեսչության տեղեկությամբ, Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն պաշտոնակն այցով Վրաստան է ժամանելու սեպտեմբերի 4-5-ին: Նախարարության տեղեկությամբ, սա Ճապոնիայի կողմից առաջին բարձր մակարդակի այցն է երկկողմ հարաբերությունների ընթացքում: