Ճապոնիան պաշտպանական բյուջեի համար ռեկորդային գումար է հատկացրել
Ճապոնիան պաշտպանական բյուջեի համար ռեկորդային գումար է հատկացրել

Ճապոնիայի կառավարությունը 2018 թվականի համար ռեկորդային պաշտպանական բյուջե է ընդունել, հայտնում է Բլումբերգը: Հաջորդ տարի այդ ոլորտում Տոկիոն կծախսի 46 միլիարդ դոլար, որի երկրի պատմության ամենամեծ բյուջեն է:

2017 թվականի համեմատ պաշտպանական բյուջեն մեծ կլինի 1.3%-ով: Բյուջեի ավելացումը պայմանավորված է հակահրթիռային պաշտպանությունն ամրապնդելու անհրաժեշտության հետ՝ ելնելով հյուսիսկորեական սպառնալքիներից:

2012 թվականից հետո Ճապոնիայի պաշտպանական բյուջեն աճում է 6-րդ անգամ՝ ընդհանուր 10%-ով: