Ճապոնիան, Հարավային Կորեան և Չինաստանը նոր համագործակցություն են սկսում տնտեսական, առևտրային և անվտանգության ոլորտում
Ճապոնիան, Հարավային Կորեան և Չինաստանը նոր համագործակցություն են սկսում տնտեսական, առևտրային և անվտանգության ոլորտում։
Ինչպես Սեուլում տարածաշրջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի վարչապետ Լի Ցիանը, «սա և՛ վերականգնում է, և՛ նոր սկիզբ»:
Ինչպես նշեց վարչապետը, դրա համար անհրաժեշտ է տարանջատել քաղաքականությունը տնտեսությունից և առևտրային խնդիրներից։
Լի Ցի4անը Արևելյան Ասիայի առաջատար տնտեսությունների ղեկավարներին կոչ է արել վերսկսել համագործակցությունը և վերջ տալ պրոտեկցիոնիզմին։
Սա երեք երկրների ղեկավարների առաջին եռակողմ հանդիպումն է 2019 թվականին հարաբերությունների փակուղուց հետո։