Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը Ճապոնիայում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ հյուրընկալել է ամենահայտնի զբոսաշրջային հրատարակություններից մեկի՝ «Transit»-ի լրագրողներին։
Ճապոնական ամենահայտնի հրատարակության լրագրողները մեկնել են Վրաստանի շրջաններ։ Նրանք եղել են լեռնային Աջարիայում, Իմերեթիում, Կախեթիում։
Վրաստանի զբոսաշրջային ներուժի մասին հոդվածները կհրապարակվեն ճապոնական «Transit» խոշորագույն հրատարակությունում։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը։