Ճանփորդության համար «Սինովակ» պատվաստանյութը ճանաչել են ԵՄ և Շենգենյան գոտու յոթ երկրներ. Schengenvisainfo
Ճանփորդության համար «Սինովակ» պատվաստանյութը ճանաչել են ԵՄ և Շենգենյան գոտու յոթ երկրներ՝ այս մասին տեղեկությունը տարածում է «Schengenvisainfo» վեբ-հարթակը:
«Սինովակ» պատվաստանյութը ճանաչել են հետևյալ երկրները՝ Ավստրիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Իսլանդիան, Նիդեռլանդները, Իսպանիան և Շվեյցարիան:
Ներկայումս, բոլոր եվրոպական երկրները ճանաչում են պատվաստման վկայականը, եթե պատվաստումն իրականացվում է Եվրոպական դեղամիջոցների գործակալության կողմից հաստատված պատվաստանյութով, ինչպիսիք են «Աստրազենեկա»-ն, «Ֆայզեր»-ը, «Մոդեռնա»-ն և «Ջոնսոսն էնդ Ջոնսոն»-ը: Ինչ վերաբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչված, սակայն Եվրոպական դեղամիջոցների գործակալության կողմից չհաստատված պատվաստանյութերին, ապա երկրները որոշում են անհատապես:
«Սինովակ»-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է հունիսի 1-ին: Կազմակերպությունից հայտնում են, որ պատվաստանյութը համապատասխանում է անվտանգության, արդյունավետության և արտադրության բոլոր միջազգային չափանիշներին:
Ճանփորդության համար «Սինովակ» պատվաստանյութը ճանաչում են եվրոպական մայրցամաքի ևս հինգ երկիր՝ Վրաստանը, Հայաստանը, Ալբանիան, Սերբիան և Մակեդոնիան:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման ընդլայնման պատճառով եվրոպական որոշ երկրներ Վրաստանը ներառել են «կարմիր գոտում», ինչը նշանակում է, որ Վրաստանից մեկնած անձինք, այդ թվում՝ պատվաստվածները, պարտավոր են մեկուսանալ: