Ճանապարհների վարչություն - Կենտրոնական ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով
Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ օդերևութաբանական բարդ պայմաններից ելնելով, ճանապարհներին խցանումներից խուսափելու համար Վրաստանում շարունակվում են մաքրման աշխատանքները։
Գերատեսչությունից հայտնում են, որ բոլոր ուղղություններով մոբիլիզացված է ձյուն մաքրող տեխնիկա, ճանապարհները մշտապես մշակվում են ավազաաղային խառնուրդով։
«Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Ախալքալաք-Կարծախ միջազգային նշանակության ճանապարհին այս պահին տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Հետևյալ ճանապարհներին պահպանվում են շարժման հատուկ ռեժիմներ։ Երթևեկությունը մնացած հատվածներում ազատ է։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով՝ միայն ձնահոսքից պաշտպանության թունելներով։ Շարժումն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։
Առատ ձյան պատճառով միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կմ 339-կմ 259 (Քսանի-Սամտրեդիա) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա կմ 90-կմ112 հատվածում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (ձյուն, բուք, վատ տեսանելիություն) արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը։ Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի հանրապետական նշանակության կմ1-կմ106 հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ազատ է։ Երկու և ավելի կամուրջ ունեցող ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է։
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (առատ ձյուն և բուք) Ալպանա-Ցագերի կենցաղային նշանակության ավտոճանապարհի կմ1-կմ22 հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 տեղից ավելի տարողությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Առատ ձյան պատճառով Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի կմ39-կմ72 հատվածում (Նաքերալայի լեռնանցք) արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Առատ ձյան պատճառով Սաչխերե-Օնի ճանապարհահատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է հակասայթակող շղթաներով։ Երկու և ավելի կամուրջ ունեցող ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան պատճառով հանրապետական նշանակության Բաթումի-Ախալցիխե ավտոճանապարհի կմ86-կմ106 հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն հակասայթակող շղթաների կիրառմամբ։
Առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և վատ տեսանելիության պատճառով արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը Խաշուրի-Ախալցիխե-Վալե միջազգային նշանակության կմ1-կմ96 (Խաշուրի-Վալե) հատվածում, իսկ մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան պատճառով կենցաղային նշանակության Քութայիսի-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա կմ1-կմ50 (Քութաիսի-Սաիրմե) ճանապարհին արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած ճանապարհի հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն հակասայթակող շղթաների կիրառմամբ։