Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ակտիվորեն ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները
Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ակտիվորեն ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ակտիվորեն ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները։

Նրանց հաղորդմամբ՝ այս պահին իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ներպետական ​​նշանակության Շուխութի-Ացանա-Մամաթի-Ձիմիթի ավտոճանապարհի 2-րդ և 12-րդ կիլոմետրերում երթեւեկությունը վերականգնվել է միակողմանի։

«Միջազգային նշանակության Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի ավտոճանապարհի 40-րդ և 56-րդ կիլոմետրերում դեռևս արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ճանապարհի նշված հատվածը վնասվել է Լեսա գետից, որը հորդացել է առատ տեղումների պատճառով։

Միջազգային նշանակության Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի ավտոճանապարհի 56-րդ կմ-ում ջրի մակարդակը զգալիորեն իջել է, երթեւեկությունը հնարավոր է, իսկ ավտոճանապարհի 40-րդ կմ-ում շարունակվում են ճանապարհների մաքրման աշխատանքները։

Օզուրգեթի-Նինոշվիլի-Լեսա ճանապարհի 15-րդ, 16-րդ, 18-րդ և 25-րդ կիլոմետրերում, որտեղ չորս տեղում սողանքներ են եղել, վերականգնվել է միակողմանի երթեւեկությունը։ Ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները շարունակվում են»,- ասված է գերատեսչության տեղեկատվության մեջ։