Ճանապարհային վարչությունը քաղաքացիներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային կանոնները
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ ճանապարհների մաքրման և ավազ-աղի խառնուրդ թափելը 24 ժամ շարունակվում է։
Նրանց տվյալներով՝ բոլոր անհրաժեշտ վայրերում մոբիլիզացված են ձնամաքրման տեխնիկա և մարդկային ռեսուրսներ։
«Արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանում շարունակվում են աննախադեպ առատ ձյունը և բարդ օդերևութաբանական պայմանները։
Ճանապարհների մաքրման և ավազ-աղի խառնուրդի թափման աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա։ Բոլոր անհրաժեշտ վայրերում մոբիլիզացված են ձյուն մաքրող տեխնիկան և մարդկային ռեսուրսները՝ ավտոճանապարհների երթեւեկությունը հնարավորինս պահպանելու համար։
Մաքրման աշխատանքների արդյունքում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե և Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհներին այս փուլում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթեւեկությունը, նշված ուղղություններով երթեւեկությունն ազատ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մի քանի ճանապարհների վրա կիրառվում են տարբեր տեսակի սահմանափակումներ.
Արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը հետևյալ ճանապարհահատվածներում՝ Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհին:
Բացի այդ, Բաթումի (Անգիսա)-Ախալցխա ավտոմայրուղու կմ 86-կմ 106 (Պաքսաձեներ-Գոդերձի հանգստավայր), Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոճանապարհի կմ 53-կմ 66 հատվածում բոլոր տեսակի ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներն արգելված են»,- ասված է Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հորդորում է բնակչությանը երթևեկել ձմռան անվադողերով, պատշաճ ճանապարհային տրանսպորտով և պահպանել ավտոճանապարհներին սահմանված կանոնները։