Ճանապարհային վարչություն. Շովի գյուղի ուղղությամբ վնասված ճանապարհի մաքրման և վերականգնման աշխատանքները կմեկնարկեն հնարավորինս շուտ
Շովի գյուղի ուղղությամբ վնասված ճանապարհի մաքրման և վերականգնման աշխատանքները կսկսվեն հնարավորինս շուտ,- նշված է Ճանապարհների վարչության տեղեկատվության մեջ։
Նրանց տվյալներով՝ լեռներում տեղացած հորդառատ անձրևից վարարած գետը քշել տարել է կամուրջները։ Ճանապարհի նշված հատվածներով արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը:
«Այս փուլում տեղում տեխնիկա է մոբիլիզացվում, և մաքրման աշխատանքները կսկսվեն հնարավորինս արագ։ Ճանապարհների վարչությունը փուլ առ փուլ կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է ավտոճանապարհների տեղեկատվության մեջ։