Ճանապարհային վարչություն. Հունիսի 15-17-ը Դևդորակի թունելում կսահմանվի երթևեկության ժամանակավոր շեղում
Ճանապարհային վարչություն. Հունիսի 15-17-ը Դևդորակի թունելում կսահմանվի երթևեկության ժամանակավոր շեղում

Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի կմ 132-կմ 135 հատվածում գտնվող Դևդորակի թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով 2023 թվականի հունիսի 15-ի 00:00-ից մինչև հունիսի 17-ի 00:00-ն բոլոր տեսակի երթևեկությունն արգելվելու է:

Նշվածի մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։

Գերատեսչության տվյալներով՝ ճանապարհային թունելի փակման ժամանակ երթևեկությունը կուղղվի դեպի ներքին պետական նշանակության Դևդորակ թունելի մուտքի ճանապարհ։