Ճանապարհային դեպարտամենտ - Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհին սողանքի բարձր ռիսկ կա, այդ պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակված է ժամը 22:00-ից մինչև 08:00-ը
Հորդառատ անձրևի պատճառով, Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ներքին պետական նշանակության ճանապարհի 96-րդ կմ-ում (Գիորգիծմինդա գյուղ) սողանքի բարձր ռիսկ կա, այդ պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակված է որոշակի ժամանակահատվածով, – այս մասին տեղեկատվություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով, նշված հատվածում ժամը 22:00-ից մինչև 08:00-ը սահմանափակված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Միևնույն ժամանակ, օրվա և գիշերվա մնացած ժամերին թույլատրվում է միայն ամենագնաց մեքենաների երթևեկությունը», – ասվում է Ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության մեջ։