Ճանապարհային աշխատանքներով պայմանավորված Պլատոն Յոսելիանի փողոցով երթևեկությունը կսահմանափակվի
Սաբուրթալոյի շրջանի Պ. Իոսելիանի փողոցում մեկնարկում են ճանապարհային աշխատանքները:
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ ծրագրի շրջանակներում 2900 քառակուսի մետր տարածք կասֆալտապատվի:
Վերջիններիս տված տեղեկություններով, պլանային աշխատանքներով պայմանավորված հուլիսի 29-ին ժամը 10:00-ից Պ. իոսելիանի փողոցով երթևեկությունն ամբողջությամբ կսահմանափակվի:
«Մեքենաները կկարողանան շարժվել զուգահեռ՝ Նասիձեի, Բալանչիվաձեի և Չայլուրի փողոցներով։
Իոսելիանի փողոցում ճանապարհային աշխատանքները կտևի երկու ամիս»,- նշվում է տեղեկատվության մեջ։