Ճանապարհային աշխատանքներով պայմանավորված՝ Լարսի փողոցով երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի
Վերայում, Լարսի փողոցում պլանային ենթակառուցվածքային աշխատանքներով պայմանավորված՝ մասամբ կսահմանափակվի երթեւեկությունը։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկություններով՝ նշված հատվածով մեքենաները կշարժվեն ուշացումներով, սակայն շարժման ուղղությունը չի փոխվի։
Մասնակի սահմանափակումը կգործի մինչև ապրիլի 1-ը։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։