Ճանապարհային աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 28-ից փետրվարի 4-ը Մարիջանի փողոցով երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի
Մարիջանի փողոցում՝ Վաժա-Փշավելա պողոտայից մինչև Նուցուբիձե փողոց, վերականգնողական աշխատանքների պատճառով երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
«Նշված հատվածով տրանսպորտային միջոցները կշարժվեն ուշացումով, սակայն շարժման ուղղությունը չի փոխվի։ Մասնակի սահմանափակումը կգործի հունվարի 28-ից փետրվարի 4-ը»,- ասված է մայրաքաղաքի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։