Ճանապարհային աշխատանքներով պայմանավորված՝ Էրիսթավիի փողոցում երթեւեկությունը գիշերը կսահմանափակվի
Ճանապարհային աշխատանքներով պայմանավորված՝ Էրիսթավիի փողոցում երթեւեկությունը գիշերը կսահմանափակվի

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ ճանապարհային աշխատանքների պատճառով Էրիսթավի փողոցում գիշերային ժամերին երթեւեկությունը կսահմանափակվի։

«Ծերեթելիի պողոտայում վերականգնողական աշխատանքները ինտենսիվ շարունակվում են։

Նշված աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 25-ին՝ ժամը 00:00-07:00, Թոռնիկե Էրիսթավի փողոցում՝ Ակակի Ծերեթելիի պողոտայի խաչմերուկի մոտակայքում, երկու ուղղություններով կսահմանափակվի երթեւեկությունը։

«Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։