Ճանապարհային անվտանգության ռազմավարության համաձայն՝ նախատեսվում է սկսնակ վարորդների համար հատուկ փորձաշրջանի ներդրում և խիստ իրավական մեխանիզմների կիրառում
«Վրաստանի օրենսդրական լրաբեր»-ում հրապարակվել է Ճանապարհային անվտանգության 2026-2030 թվականների ազգային ռազմավարությունը:
Ռազմավարության համաձայն՝ նախատեսվում է սկսնակ վարորդների համար հատուկ փորձաշրջանի ներդնում:
Բացի այդ, նախատեսվում է սկսնակ վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների նկատմամբ ավելի խիստ իրավական արձագանքման մեխանիզմների կիրառում:
«Ելնելով նրանից, որ Վրաստանում սկսնակ վարորդները ճանապարհային անվտանգության տեսանկյունից բարձր ռիսկային խումբ են ներկայացնում, նախատեսվում է նրանց համար հատուկ փորձաշրջանի ներդնում: Նշված ժամանակահատվածի շրջանակներում նախատեսվում է սկսնակ վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների նկատմամբ տարբերակված և ավելի խիստ իրավական արձագանքման մեխանիզմների կիրառում, այդ թվում՝ ֆինանսական պատժամիջոցների խստացման և վարորդական իրավունքի վկայականի միավորների ավելացված քանակով նվազեցման ճանապարհով: Նման մոտեցումը կպաստի սկսնակ վարորդների վարքագծի շտկմանը, պատասխանատվության բարձր ստանդարտի ձևավորմանը և, ի վերջո, նրանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը», – նշված է Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության մեջ: