Ճանապարհահատվածում հողային զանգվածի փլուզման պատճառով Շատիլիի ուղղությամբ տեղաշարժը սահմանափակ է
Գիշերվա ընթացքում տեղացած անձրեւի հետեւանքով Շատիլի ուղղությամբ տեղաշարժը սահմանափակվում է հողային զանգվածի փլուզման պատճառով։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։
«Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ներպետական նշանակության ավտոճանապարհի 90-րդ կմ-ում գիշերային անձրևների հետևանքով հողային զանգված է փլուզվել, ինչի պատճառով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝ մինչև նշված հատվածում մաքրման աշխատանքներ կատարվեն»,- նշված է տեղեկատվության մեջ։