Ճամփորդենք և հանգստանանք Վրաստանում, դա կլինի ամենամեծ աջակցությունը մեր տնտեսությանը և զբոսաշրջությանը. Գիորգի Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան համատեղ փայլուն աշխատանքի համար, շնորհակալություն է հայտնել՝ ֆինանսների նախարարությանը, ազգային բանկին և կառավարության աշխատակազմի տնտեսական թիմին:
Այս մասին վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության գրասենյակում կայացած միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող տնտեսական խմբի հանդիպմանը, որի ընթացքում կայացել է հակաճգնաժամային բյուջեի շնորհանդեսը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆինանսների նախարարությանը, ազգային բանկին, կառավարության աշխատակազմի տնտեսական թիմին, համատեղ աշխատանքի համար, առաջին հերթին երկրի մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար, ինչպես ֆիսկալ, այնպես էլ դրամական քաղաքականության առումով: Դա չափազանց կարևոր, համակարգված աշխատանք էր մեր միջազգային գործընկերների, դոնորների հետ: Դրա արդյունքում ոչ մի օր մեր տնտեսությանը վտանգ չի սպառնել: Մենք հաշվառկել ենք»,- ասել է Գիորգի Գախարիան:
Միևնույն ժամանակ, վարչապետը համավարակաբանական իրավիճակի կապակցությամբ քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել, ինչպես նաև կոչ է արել բոլորին հանգստանալ Վրաստանում: