Ճաբուա Ամիրեջիբի մայրուղու երթևեկությունը որոշ ժամանակով կսահմանափակվի մինչև սեպտեմբերի 10-ը
Ճաբուա Ամիրեջիբի մայրուղու ժայռոտ լանջին, կանխարգելման նպատակով, շարունակվում է քարաթափման դեմ պաշտպանիչ ցանցի տեղադրումը և ժայռի մաքրումը։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ ընթացող աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 10-ը՝ ժամը 06:00-12:00-ն, սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների տեղաշարժը Ճաբուա-Ամիրեջիբի ավտոճանապարհին՝ Ամիրեջիբի և Քաքուցա Չոլողաշվիլի խաչմերուկից դեպի Միխեիլ Թամարաշվիլի փողոց։
Սահմանափակման ընթացքում մեքենաները կկարողանան շարժվել Քաքուցա Չոլողաշվիլի մայրուղուց, Սուլխան Ցինցաձեի և Միխեիլ Թամարաշվիլի փողոցներով։
Բացի այդ, օգոստոսի 26-ից սեպտեմբերի 10-ը ժամը 06:00-08:00-ն սահմանափակվելու է երթևեկությունը Թամարաշվիլի փողոցից դեպի Ճաբուա Ամիրեջիբի և Քաքուցա Չոլողաշվիլի ավտոճանապարհների խաչմերուկի ճանապարհահատվածում։ Այս ժամերին մեքենաները կկարողանան շարժվել Թամարաշվիլի և Ցինցաձե փողոցներով, ինչպես նաև Չոլողաշվիլի մայրուղով։