Ճաբուա Ամիրեջիբի մայրուղու ավտոմոբիլային երթևեկությունը մինչև նոյեմբերի 30-ը ժամանակ առ ժամանակ կսահմանափակվի
Ճաբուա Ամիրեջիբի մայրուղու ժայռոտ լանջին շարունակվում է քարաթափման դեմ ցանցի տեղադրումը,- հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Ըստ նրանց՝ ընթացող աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից նոյեմբերի 30-ը, ժամը 23:00-06:00-ն Ճաբուա Ամիրեջիբի և Քաքուցա Չոլողաշվիլի ճանապարհների խաչմերուկից մինչև Միխեիլ Թամարաշվիլի փողոց ճանապարհահատվածում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը:
«Սահմանափակման ժամանակահատվածում մեքենաները կկարողանան շարժվել Քաքուցա Չոլողաշվիլի մայրուղով, Սուլխան Ցինցաձեով և Միխեիլ Թամարաշվիլիով։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։