Ծղնեթիում ընթացիկ ճանապարհանորոգմամբ պայմանավորված՝ երթևեկությունը ժամանակավորապես փոխվում է
Վակեի թաղամասի Ծղնեթի մայրուղու վերականգնողական աշխատանքները վերջին փուլում են։ Այս պահին ընթանում են ասֆալտապատ ծածկի վերին շերտերի փռման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ նշված աշխատանքների անխափան կատարման համար սեպտեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ից, Ծղնեթիի ավտոճանապարհին հնարավոր կլինի ավտոմոբիլային երթևեկությունը մեկ ուղղությամբ։
«Մասնավորապես, Բագաբի բնակավայրն ու համալսարանի փողոցը կապող նոր ճանապարհային կամրջից հնարավոր կլինի շարժվել Վակեի գերեզմանատան ուղղությամբ, իսկ հակառակ ուղղությամբ՝ Վակի գերեզմանատան հարակից տարածքից՝ օգտվելով Ուչանեիշվիլի փողոցից։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։