Ծղնեթի մայրուղու պլանային աշխատանքներով պայմանավորված՝ երկու ուղղություններով երթեւեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Վերջին օրերին մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Ծղնեթի-Բեթանիա ճանապարհի լանջին քարաթափվել է, ինչի համար անհրաժեշտ է եղել մաքրել լանջը և կատարել այլ անհետաձգելի կանխարգելիչ աշխատանքներ,- նշվում է տեղեկատվության մեջ, որը տարածվել էր Թբիլիսիի քաղաքապետարանի կայքում։
Քաղաքապետարանից հայտնում են, որ անվտանգության նկատառումներից ելնելով հունիսի 2-ից 3-ը, ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, աշխատանքների ընթացքում սահմանափակվելու է երթևեկությունը Ծղնեթիի մայրուղով (Ծղնետիի վերջնամասից՝ Բեթանիայի ուղղությամբ) երկու ուղղություններով։
«Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա սահմանափակման ժամանակահատվածում Ծղնեթիից Բեթանիա և Կիկեթի շարժվող N503 և N481 միկրոավտոբուսները ժամանակավորապես կդադարեցնեն ուղևորափոխադրումները։ Քաղաքացիները Բարաթաշվիլի փողոցից նշված ուղղությամբ կարող են շարժվել դեպի Կիկեթի գնացող N316 ավտոբուսով։
«Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։