Ծղնեթի-Բեթանիա ճանապարհի վերանորոգման աշխատանքները ընթանում են արագացված տեմպերով
Ծղնեթի-Բեթանիա ճանապարհի վերանորոգման աշխատանքները ընթանում են արագացված տեմպերով

Ծղնեթի-Բեթանիա ճանապարհի վերանորոգման աշխատանքները ընթանում են արագացված տեմպերով,-այս լրատվությունը տարածել է Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը:

Ընթացող աշխատանքները դիտել են, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի փոխնախարար Գագի Բուաձեն և Եվրոպայի ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցիչը Հարավային Կովկասում Սեբաստեն Հուսոն Դե Սամպինին:

Ծղնեթի-Սամադլոյի և Ծղնեթի-Ախալդաբայի ճանապարհը վնասվել էր 2015 թվականի հունիսի 13-ի աղետի հետևանքով: Նշված ճանապարհին տեղաշարժը մեծ հիմնախնդիրներ էր առաջացնում բնակչության համար:

Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամի լրատվությամբ, Ծղնեթի-Բեթանիա ճանապարհը բարդ հատված է և այն կապվում է ՝ Ծալկայի, Գարդաբանի և Թեթրիծղարոյի մունիցիպալիտետների հետ: Վերանորոգման աշխատանքները ավարտվելու են մայիսին: