Ծղալտուբոյի մունիցիպալիտետում թունավորման ախտանիշով հոսպիտալիզացված երեխաների մոտ հայտնաբերվել է շիգելոզ աղիքային վարակ
Ծղալտուբոյի մունիցիպալիտետում մանկապարտեզի երեխաները այս պահի դրությամբ առկա տեղեկությամբ, ունեն աղիքային վարակ, շիգելոզ,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեն, ով գտնվում է Գեգութիում:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ անցկացված անալիզի պատասխանները ցույց են տալիս նշված արդյունքը:
«Սա թունավորում չէ: Սա տիպիկ աղիքային վարակ է: Գործ ունենք շիգելոզի հետ, հայտնի է անալիզի մի քանի պատասխան:: Ինչ վերաբերում է քանակին, հոսպիտալիզացվել է 26 երեխա»,- հայտարարել է Իմնաձեն:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նա նշել է, դռնեդուռ այցելում են ընտանիքներ, որպեսզի պարզեն, արդյոք որևէ մեկը տան պայմաններում բուժում է երեխային:
Ինչ վերաբերում է վարակի պատճառին, Իմնաձեի խոսքով, անցկացվում է համապատասախան հետազոտություն և ստուգվում է սնունդը, որն ընդունել են մանկապարտեզի երեխաները: