Ծղալտուբոյի քաղաքապետարանի տեղեկությամբ, «Նամախվանհէկի» տարածքում բարձրացված խաչը տեղափոխվել է Բագրատի տաճար
Ծղալտուբոյի քաղաքապետարանի տեղեկությամբ, «Նամախվանհէկի» տարածքում բարձրացված խաչը տեղափոխվել է Բագրատի տաճար

«Նամախվանհէկ»-ի տարածքում կանգնեցված խաչը տեղափոխվել է Բագրատի տաճար,- այս մասին հայտնում է Ծղալտուբոյի մունիցիպալիտետի քաղաքապետարանը:

«Հանրությանը հայտնի է, որ մունիցիպալիտետի տարածքում կառուցվում է «Նամախվանիհէկ»-ը, որն համապատասխան պետական ​​թույլտվությունների հիման վրա իրականացնում է «Էնկա» մասնավոր ընկերությունը: Վերջերս շինարարության գործընթացն ուղեկցվում էր բողոքով, որի մասնակիցները փորձում են դադարեցնել շինարարական աշխատանքները:

Երեկ, հունվարի 30-ին, ընկերությունը մեզ դիմել է խնդրանքով, հաշվի առնելով հարցի նրբանկատությունը, անհիմն այլատյացությից և էթնիկական շահարկումներից խուսափելու նպատակով, մունիցիպալիտետը տեղափոխեր իրենց շինհրապարակում ապօրինի տեղադրված խաչը:

Մունիցիպալիտետը հաշվի է առել ստեղծված իրավիճակը և հունվարի 30-ի երեկոյան, թեմի քահանայապետի հետ համաձայնեցնելով, խաչը տեղափոխվել է Քութայիսի, Բագրատի տաճար:

Ծղալտուբոյի քաղաքապետարանը կոչ է անում բոլորին պահպանել բողոքի ցույցի խաղաղ ձևերը, իսկ ցուցարարները դուրս չգան օրենքով սահմանված սահմաններից»,- ասվում է Ծղալտուբոյի քաղաքապետարանի հայտարարության մեջ: