Ծղալտուբոյի քաղաքապետարանի մաքրման ծառայության աշխատկցի մոտ հաստատվել է կորոնավիրուս, Ծղալտուբոյում աշխատում են համաճարակաբաններ
Ծղալտուբոյի քաղաքապետարանի մաքրման ծառայության աշխատկցի մոտ հաստատվել է կորոնավիրուս, Ծղալտուբոյում աշխատում են համաճարակաբաններ

Պացիենտը, որի մոտ այսօր Քութաիսիում հաստատվել է կորոնավիրուս, Ծղալտուբոյի քաղաքապետարանի մաքրման ծառայության աշխատակից է:

Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, «Կովիդ -19»-ով վարակված հիվանդի ընտանիքի անդամներից մեկը Թուրքիա մեկնելու պատմություն ունի:

Բացի այդ, ըստ առկա տեղեկությունների՝ վարակված տղամարդը կապ է ունեցել «Լիբերթի բանկի» գանձապահի հետ, հետևաբար չի բացառվում, որ մունիցիպալիտետի քաղապետարանի և «Լիբերթի բանկի» Ծղալտուբոյի մասնաճյուղի աշխատակիցները ինքնամեկուսացվեն:

Համաճարակաբաններն արդեն սկսել են աշխատել Ծղալտուբոյում: