Ծղալտուբոյի կարանտինային գոտուց Քութաիսիի նոր ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել երկու քաղաքացի
Ծղալտուբոյի կարանտինային գոտուց երեկ ուշ գիշեր Քութաիսիի նոր ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել երկու քաղաքացի:
Քութաիսիի ինֆեկցիոն կլինիկայում ընդհանուր գտնվում է 8 պացիենտ: Նրանցից մեկը շփում է ունեցել արտասահմանցիների հետ:
Բացի այդ, օրվա ընթացքում կլինիկայում սպասում են Լուգարի լաբորատորիայից նոր կորոնավիրուսի թեստ անցած հինգ անձի հետազոտության պատասխաններին: Երեք մարդու նմուշ ուղարկվելու է այսօր:
Կլինիկայի գլխավոր բժիշկ Թեյմուրազ Նադիրաձեի խոսքով, բոլոր պացիենտների առողջական վիճակը կայուն է: