Ծղալտուբոյի հյուրանոցներից մեկում կրկին գործում է կարանտինային ռեժիմ, որտեղ տեղավորվել են Ադրբեջանից վերադարձած քաղաքացիները
Ծղալտուբոյի հյուրանոցներից մեկում կրկին գործում է կարանտինային ռեժիմ, որտեղ տեղավորվել են Ադրբեջանից վերադարձած քաղաքացիները

Իմերեթիի տարածաշրջանում, Ծղալտուբո քաղաքի «Պրոմեթե» հյուրանոցում կրկին գործում է կարանտինային ռեժիմ:

Հիվանդությունների վերահսկման կենտրոնի Իմերեթիի բաժնի պետ, Գոչա Գիորգիձեի լրատվությամբ, Ադրբեջանից մի խումբ քաղաքացիներ երկիր են մուտք գործել ցամաքային ճանապարհով և այդ պատճառով անհրաժեշտ է դարձել գործի դնել մեկ այլ կարանտինային տարածք: Նրանք տեղավորվել են նշված հյուրանոցում:

Այս պահին Իմերեթի տարածաշրջանում գործող կարանտինային տարածքներում գտնվում է 180 քաղաքացի: