Ծղալթաշուա-Սաիրմե գծի 3-րդ կմ-ում երթևեկությունը ժամանակավորապես արգելվում է

21:10, 27.08.2026
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ ներպետական նշանակության Ծղալթաշուա-Սաիրմե ավտոմոբիլային ճանապարհի 3-րդ կմ-ում հողային զանգված է թափվել և փակել ճանապարհի երթևեկելի մասը, ինչի պատճառով նշված ճանապարհին ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Տեղում մոբիլիզացված է հատուկ տեխնիկա, և ճանապարհի մաքրման աշխատանքներն ընթանում են ինտենսիվ ռեժիմով, որպեսզի սեղմ ժամկետներում վերականգնվի ավտոտրանսպորտի երթևեկությունը։

Նմանատիպ