Ծերովանիի փախստականների բնակավայրում բացվել է ֆուտբոլային մարզադաշտ
Ծերովանիի փախստականների բնակավայրում «Արվելաձե» հիմնադրամի և Վրաստանում Թուրքիայի դեսպանության համագործակցությամբ բացվել է ֆուտբոլային մարզադաշտ:
Մարզահրապարակի վերանորոգումն սկսվել էր մի քանի ամիս առաջ:
Մարզադաշտի բացման օրը Ծերովանիի փախստականների բնակավայրում ձևավորվել է երեխաների ֆուտբոլային թիմ: