Ծերեթելիի պողոտայում ընթացող աշխատանքներով պայմանավորված հասարակական տրանսպորտի երթուղին ժամանակավորապես փոխվում է
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ Ծերեթելիի պողոտայում շարունակվող աշխատանքների պատճառով հասարակական տրանսպորտի երթուղին ժամանակավորապես փոխվում է։
Քաղաքապետարանից հայտնում են, որ Ակակի Ծերեթելիի պողոտայում շարունակվող ճանապարհային աշխատանքները վերջին փուլում են։
«Այս պահին ամբողջ պողոտան ասֆալտապատվում է։ Այդ թվում աշխատանքներ են տարվում Գիորգի Ցաբաձեի փողոցի խաչմերուկում, ինչի պատճառով հունվարի 20-ից հունվարի 22-ը, երկու օրով փոխվելու է հասարակական տրանսպորտի երթուղին։
Մասնավորապես, N311, N327 ավտոբուսները և N458, N476, N504 միկրոավտոբուսները Ծերեթելի պողոտայից Ծինամդաշվիլի փողոց կշարունակեն երթևեկությունը Ցաբաձեի փողոցի և Աղմաշենեբելի պողոտայի ուղղությամբ, այնուհետ կշարունակեն երթեւեկել սահմանված սխեմայով։
Իսկ հակառակ ուղղությամբ Ծերեթելիի պողոտա շարժվելիս N320 ավտոբուսը և N536 N551 երթուղայիններն այլևս չեն մտնի Աղմաշենեբելի պողոտա և իրենց երթևեկությունը կշարունակեն Թամար Մեփեի պողոտայով, այնուհետև Ծինամձղվրիշվիլի փողոցով կմիանան Ծերեթելիի պողոտային։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար»,- նշված է հայտարարության մեջ։