Ծերեթելի պողոտայում շարունակվող աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կսահմանափակվի երթեւեկությունը Ցաբաձեի փողոցի մի մասում
Քաղաքապետարանից հայտնում են, որ Ակակի Ծերեթելիի պողոտայում ընթացող աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 25-ից՝ ժամը 23:00-ից, Գիորգի Ցաբաձեի փողոցի որոշակի հատվածում երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի։
Նրանց տեղեկություններով՝ աշխատանքների շրջանակում տեղաշարժը հնարավոր կլինի միակողմանի։
«Մասնավորապես «Դինամո Արենայի» հարակից տարածքից դեպի Քուռ գետի ձախ ափ՝ Դիմիտրի Ղիփիանի փողոցի և Աղմաշենեբելի պողոտայի խաչմերուկով, իսկ հակառակ ուղղությամբ՝ Քուռ գետի ձախ ափից դեպի «Դինամո Արենա» ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը: Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառած անհանգստության համար»,- ասվում է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։