Ծերեթելի պողոտայում նոր ցանցին անցնելու աշխատանքների պատճառով Դիդուբե թաղամասի որոշ բաժանորդների ջրամատակարարումը կսահմանափակվի
Վաղը՝ սեպտեմբերի 22-ին, «Ջորջիան Ուոթեր ընդ Փաուերը» Ծերեթելի պողոտայի ամբողջական վերականգնման շրջանակներում կիրականացնի ջրամատակարարման նոր ցանցին անցնելու անհրաժեշտ աշխատանքները։
Ընկերության տեղեկություններով՝ նոր ցանցը շահագործման հանձնելու համար «ՋՎՊ»-ի տեխնիկական խմբերը աշխատանքները կիրականացնեն Շալիկաշվիլիի կամրջի շրջակայքում՝ ինտենսիվ, 24-ժամյա ռեժիմով։
«ՋՎՊ»-ում նշում են, որ անջատման աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է ջրամատակարարման հիմնական ցանցը դատարկել, ուստի վաղը՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 11.00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 15.00-ն կդադարեցվի ջրամատակարարումը. սահմանափակ՝ Դիդուբե թաղամասում՝ Ծերեթելի պողոտա, Միրցխուլավա, Ծղալտուբո, Սամտրեդիա, Ստանիսլավսկի, Բաքրաձե, Գոգոլաուրի, Վանի, Կեդիա, Կերեսելիձե, Գվետաձե, Ֆ, Եվդոշվիլի, Քիֆիանի, Փոթի, Գորի, Բաթումի, Բագրատիոնի, Քութայիսա Քուրդիզեյան, Տիեզերագնացներ, Ագլաձեի, Ջեբուաձեի, Խոսարաուլիի, Գուդաուտիի, Գաֆրիդաուլիի, Իշխանելիի, Մայակովսկու, Էրիստավիի, Զուգդիդիի, Սոխումի, Յամանիձեի և Մեխանիզացիայի փողոցները։ Թևդոր Մգվեդելի փողոցի թիվ 13-57 և 16-48, Ռոբակիձեի փողոցի հ.7, Մարշալ Գելովանի փողոցի հ.35,52:
«Georgian Water and Power-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։ Մինչ աշխատանքներն ընթացքի մեջ են, քանի դեռ ջրամատակարարումն ամբողջությամբ չի վերականգնվել, ընկերությունը ցիստեռններով ջուր կմատակարարի բնակչությանը։
«Georgian Water and Power»-ը ջրամատակարարման սահմանափակման եւ վերականգնման մասին տեղեկատվություն է ուղարկում բաժանորդներին նախապես SMS հաղորդագրության տեսքով։ Մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ընկերության թեժ գծի` 2 93 11 11, «Ֆեյսբուք»-ի և կայքի միջոցով»,- հայտնել են ընկերությունից։