Ծայրահեղ վրդովված ենք այն փաստից, որ գերագույն հանձնակատարի գրասենյակին մերժում են մուտք գործել Աբխազիա և Հարավային Օսեթիա
Ծայրահեղ վրդովված ենք այն փաստից, որ գերագույն հանձնակատարի գրասենյակին մերժում են մուտք գործել Աբխազիա և Հարավային Օսեթիա

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի նիստին, որտեղ քննարկվում էր «Համագործակցւթյան Վրաստանի հետ» բանաձևը, Միացյլ Թագավորությունն արել է Վրաստանին աջակցող հայտարարություն:

Մարդու իրավունքների խորհրդին Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները մեկ անգամ ևս դատապարտել է Վրաստանի բռնազավթված շրջաններում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առկա վիճակը և պահանջել տարածք թողնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնակատարին, ինչպես նաև մոնիտորինգի այլ միջազգային մեխանիզմներին:

«Ծայրահեղ վրդովված ենք այն փաստից, որ գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին անընդհատ մերժում են Վրաստանի Աբխազիայի և Հավային Օսեթիայի շրջաններ մուտք գործել: Այս վրդովմունքը կոնկրետ արտացոլում է գտել հանձնակատարի 2017 թվականի սեպտեմբերի զեկույցում»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը: